BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՅԴ-ն հիշու՞մ է իր անցյալը

ՀՅԴ-ն հիշու՞մ է իր անցյալը
27.04.2018 | 00:57

Այս օրերին քաղաքական դաշտում կրկին թափ է առել «առնետավազքը». հանրության շրջանում այդ ուժերը սկսել են ավելի վատ ընկալվել, քան հանրապետականները: Եվ կրկին անփոխարինելի են դաշնակցականները, որոնք, ինչպես ժամանակին «պետության փողերը վերցրին ու հայդե Փարիզ», այնպես էլ հիմա, իրենց «սիրասուն» ՀՀԿ-ին լքեցին ու հայդե՛ փողոց: Դուրս եկան կոալիցիայից և նույնիսկ այնքան համարձակություն չունեցան, որ բացահայտ հայտարարեն, թե կանգնում են Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետև մտավախություն ունեն, թե նորից կարող է իրավիճակ փոխվել, և իրենք ճողոպրելու տեղ չունենան:


Սակայն այս ամենում մի շատ ուշագրավ բան կա. փաստորեն, ՀՅԴ-ն իր աջակցությունն է հայտնում այն շարժմանը, որը նպատակ ունի ՀՀԿ-ին ամբողջությամբ հեռացնելու իշխանությունից: Աջակցելով այս գործընթացին, ՀՅԴ-ն հիշու՞մ է իր անցյալը, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց դաշնակցության գործունեությունը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ